Ֆրանսիական վավերագրական ֆիլմերի միջազգային մեկամսյակն արդեն 2-րդ անգամ անցկացվում է նաև Հայաստանի Հանրապետությունում: «Ալիանս Ֆրանսեզ»
.jpg)
կազմակերպության հետ համագործակցող Կոնստանս Ռուբիերը Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ռոմանական լեզուների ամբիոնի հետ համատեղ այսօր ֆակուլտետում կազմակերպել էր ֆիլմի ցուցադրություն և քննարկում:
Ֆրանսերենն ու ֆրասախոս մշակույթն էլ ավելի տարածելու նպատակով նախաձեռնության հեղինակները ձեռնամուխ են եղել կազմակերպել ավելի շատ մշակութային միջոցառումներ: Ֆրանսիական վավերագրական ֆիլմերի միջազգային միջոցառումները տեղի են ունենում ամեն տարի նոյեմբեր ամսին, որին մասնակցում են մոտավորապես 50 երկրներ:
Այս տարի առաջին անգամ նաև ֆիլմերի ցուցադրություններում ներգրավվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողների համար ցուցադրվեց 2002 թվականին Ֆրանսիայում արտադրված և մեծ համբավ վայելող «Լինել և ունենալ» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես է ֆրանսիական գյուղերից մեկի դպրոցի փոքրիկ դասարանում անցկացվում ուսումնական գործընթացը և ինչ մեթոդներ են կիրառվում:
.jpg)
« Ֆիլմի ընտրությունը պատահական չէր. ուսանողներից շատերն ապագայում դասավանդելու են, և սա նրանց համար մանկավարժական տեսնակյունից շատ հետաքրքական է: Այստեղ նրանք հնարավորություն կունենա դիտարկելու տարբեր մանկավարժական մեթոդներ և հետագայում դրանք նաև կարող են կիրառել իրենց դասավանդման գործընթացում: Ինչպես նաև համեմատականներ կարող են անցկացել իրենց ուսումնական և ֆիլմում ներկայացված համակարգերի միջև»,- ասաց Կոնստանս Ռուբիերը:
Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս Մադլենա Ղազարյանը կարևորում է ցանկացած մշակութային միջոցառում` ընդգծելով, որ այն օգնում է ուսանողներին լսել կենդանի խոսք: «Լեզուն դա հաղորդակցման այն միջոցն է, որը պետք է ուսումնասիրել` համապատասխան միջավայր ունենալով. ցավոք այսօր մենք դրանից զրկված ենք: Կարևոր է համապատասխան միջավայրի ստեղծումը, որովհետև առանց կենդանի խոսքի, միայն քերականությամբ և դասագրքերով անհնար է ֆրանսերեն սովորել»,- նշեց Մադլենա Ղազարյանը:
Վերջինս ասաց նաև, որ Հայաստանը` չնայած մեծ ջանքեր գործադրելուն, դեռևս ֆրանկոֆոն երկիր չէ: Իսկ նման միջոցառումներն առաջացնում են սեր դեպի տվյալ մշակույթը և նա դառնում է դրա ջատագովներից: Ըստ նրա, նման ձեռնարկնեը կմեծացնեն ֆրանսերենն ուսումնասիրողների թիվը: