ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գեորգ Բրուտյանը 86 տարեկան է
26.03.2012
Մարտի 24-ին լրացավ 20-րդ դարի հայ աշխարհահռչակ փիլիսոփա, տրամաբան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային և հայոց փիլիսոփայական ակադեմիաների պրեզիդենտ, Մշակույթի համաշխարհային ակադեմիայի ցմահ անդամ (Մեծ Բրիտանիա) և տասնյակ այլ երկրների ակադեմիայի անդամ Գեորգ Բրուտյանի ծննդյան 86 ամյակը:
Փաստարկման երևանյան դպրոցի հիմնադիր և ղեկավար Գեորգ Բրուտյանը ներկայումս ղեկավարում է Մանկավարժական համալսարանի «Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտ»-ը:
Նա հեղինակ է ավելի քան յոթ տասնյակ մենագրությունների, 200 հոդվածների, լեզվաբանական լրացչության, փոխակերպման տրամաբանության, բազմատրամաբանության հայեցակարգերի:
Մանկավարժական համալսարանի գիտական խորհուրդը, ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը շնորհավորում են Գեորգ Բրուտյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: