Նոյեմբերի 22-24-ը Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Իրավագիտություն /մանկավարժություն/ բաժնի ուսանողներից կազմված թիմը մասնակցեց Կարմիր խաչի հայաստանյան
.jpg)
գրասենյակի կազմակերպած Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթին:
ՀՊՄՀ թիմի անդամներն էին իրավագիտություն բաժնի ուսանողներ՝ Լուսինե Չիչյանը / 2-րդ կուրս/, Նորայր Նազարյանը / 3-րդ կուրս/, Հայկ Ղազարյանը / 3-րդ կուրս/:
Այս թիմը դեռևս Երևանում անցկացված նախորդ փուլում հաղթել էր` զբաղեցնելով 1-ին պատվավոր հորիզոնականը: Մրցույթի հաջորդ եզրափակիչ փուլն անցկացվեց Ծաղկաձորում,որտեղ թիմն աչքի ընկավ հարուստ գիտելիքներով և արժանացավ ժյուրիի համակրանքին:
Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթի մասնագետները ևս փաստեցին` հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմն ունի բոլոր հեռանկարները` հաջորդ փուլում հաղթելու և մրցանակի արժանանալու համար:
Դատախաղերի հաջորդ` երեք փուլով անցկացվող մրցաշարը կանցկացվի փետրվար և մայիս ամիսներին:
.jpg)
.jpg)
.jpg)