Օրերս Հայկական պետական մանկավարժական համալսարանի մինի-ֆուտբոլի աղջիկների հավաքականը 14-րդ հանրապետական մարզական խաղերի մինի ֆուտբոլի
առաջնությունումզբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Խաղերին մասնակցում էին պետական 5` ՀՊՄՀ, ԵՊՀ, ՀՊՃՀ, Հայ-ռուսական (սլավոնական), Հայաստանի ազգային ագրարային համալսարանների թիմերը:
4-0, 4-2, 5-1, 0-2 արդյունքով Մանկավարժական համալսարանի թիմը 2-րդն էր. շրջանաձև խաղի արդյունքում ՀՊՄՀ մինի-ֆուտբոլի աղջիկների հավաքականը զիջեց միայն Երևանի պետական համալսարանին:
14-րդ հանրապետական մարզական խաղերի մինի ֆուտբոլի առաջնության հաղթող և մասնակից թիմերին պատվոգրեր հանձնեց ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Հենրիկ Մոկացյանը:
Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ, դասախոս Սուրեն Բարսեղյանը armspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ`թիմը ստեղծվել է մեծ դժվարությամբ, որի հիմնական խոչընդոտը եղել է հայկական կարծրատիպը, թե աղջիները չպետք է ֆուտբոլով զբաղվեն:
Սուրեն Բարսեղյանը նշեց, որ թիմի կազմավորման և կայացման գործում մեծ ներդրում է ունեցել նաև բուհի ղեկավարությունը. 10 օր շարունակ թիմն իր ուսումնամարզական հավաքն անցկացրել է ՀՊՄՀ` Աղավնաձորի ուսումնական բազայում:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Սուրեն Բարսեղյանը հավաստիացրեց` Մանկավարժականը շուտով կունենա նաև աղջիների ֆուտբոլի ավելի մեծ թիմ:
Ի դեպ, Մանկավարժական համալսարանի աղջիկների մինի-ֆուտբոլի թիմն այսօր նշում է կազմավորման մեկ տարին:
.jpg)