Այսօր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Կարլ
.jpg)
Գուստավ Յունգին նվիրված միջոցառում:
Ուսանողներն իրենց զեկույցներում անդրադարձան Յունգի կյանքին, գործունեությանը, ինչպես նաև ցուցադրեցին հոգեբանի՝ տարբեր ժամանակաշրջանների լուսանկարներ:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, գիտության և հետբուհական գծով տեղակալ Հակոբ Թադևոսյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին «Անձամբ հարցազրույց Յունգի հետ» խորագրով ֆիլմը:
Նշենք, որ Կրթության հոգեբանության և սոցիոլագիայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդն առաջիկայում կկազմակերպի «Կարլ Գուստավ Յունգի և Զիգմունտ Ֆրեյդի կոնֆլիկտը» թեմայով միջոցառում:
.jpg)
.jpg)