Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը.նիստի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին խորհրդի երկարամյա անդամ, Հայոց պատմության

ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մհեր Կարապետյանի հիշատակը:
Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանն ու Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը ներկայացրին խորհրդի առանցքային` Համալսարանի գործունեության ռազմավարական ծրագրի իրականացման մասին հարցը:
Ի դեպ, Գիտական խորհրդի նիստին ներկա էր նաև Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Ռիտա Գևորգյանը նկատեց, թեև ռազմավարական ծրագրի վերանայված տարբերակում պահպանվել են համալսարանի զարգացման ռազմավարության հիմնական ուղենիշները, առաքելությունը, ՀՀ կայուն զարգացման գերակայությունները, ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի նպատակադրումները, ինչպես նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հավատարմագրման գործընթացին ներկայացված հիմնական պահանջներն ու չափանիշները, այնուամենայնիվ կատարվել են նաև մի շարք փոփոխություններ:
.jpg)
Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետն ընդգծեց, որ արտաքին և ներքին շահակիցների նկատառումներն ու առաջարկություններն ամփոփելով` ձևակերպվել են համալսարանի մնայուն արժեքները, առաջադրվել են համալսարանի գործունեության հիմնական բնագավառներն արտացոլող, նորովի ձևակերպված 10 նպատակներ, ռազմավարական պլանում առաջին անգամ յուրաքանչյուր նպատակի համար տրվել են առաջընթացի գնահատման չափելի ցուցանիշներ, մշակվել է նաև ռազմավարական նպատակների իրականացման պլան- ժամանակացույցը:
Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը Համալսարանի գործունեության ռազմավարական ծրագրի իրականացման մասին զեկույցում մանրամասն ներկայացրեց 2011-2015 թվականների համալսարանի զարգացման ռազմավարական նպատակները, առկա խնդիրներն ու զառմավարության ուղղությունները:
Պրոռեկտորը ռազմավարական ծրագրում առկա 10 հիմնական նպատակների միջոցով ներկայացրեց 2011-2013 թվականներին արված աշխատանքն ու առաջիկա անելիքների տեսլականը.այն արժանացավ ներկաների հավանությանը:
Համալսարանի ֆակուլտետների և համահամալսարանական ամբիոնների կանոնադրությունների մասին հարցը ներկայացրեց պրոռեկտոր Արա Երեմյանը:
Պրոռկտոր հավաստիացրեց` կանոնադրությունների մշակման ընթացքում հաշվի են առնվել գիտակրթական գործունեության կառավարմանը վերաբերող օրենքներն ու այլ իրավական
.jpg)
ակտերը, ներառյալ` Համալսարանի կանոնադրության բովանդակությունը, գաղափարախոսությունը, սկզբունքները, դրույթները: Գիտական խորհուրդը հաստատեց կանոնադրությունների նախագծերը:
Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի ներկայացմամբ՝ գիտխորհրդի անդամները հաստատեցին գիտական 7 թեմաներ, ինչպես նաև ներկայացված ուսումնական ձեռնարկների տպագրությունը:
Նիստի ընթացքում խորհրդի անդամները հաստատեցին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, ինչպես նաև Օտար լեզուների ֆակուլտետների դեկանների ներկայացրած ուսանողական կրթաթոշակները: Խորհուրդը որոշեց` կանոնակարգով սահմանաված յուրաքանչյուր անվանական կրթաթոշակ հատկացնել ընդամենը մեկ ուսանողի:
Գիտխորհուրդն ընդունեց նաև Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանի առաջարկը, որ ֆակուլտետի մագիստրոսական կրթական համակարգում հատուկ կրթության մանկավարժություն և հոգաբանություն մասնագիտության մեջ ներդրվի «էրգոթերապիա» մասնագիտացումը:
Նիստի ավարտին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին համալսարանի գիտական` 7 դոցենտի և 3 պրոֆեսորի կոչումների ներկայացված բոլոր 10 թեկնածուները, իսկ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին: