ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացրին «Էրազմուս Մունդուս Յանուս» ծրագիրը
27.11.2013
Այսօր Կրակովի Յագելոնյան համալսարանի ներկայացուցիչներ Կարոլինա և Բարտոշ Գոլոմբեկները կրկին Մանկավարժական համալսարանում էին:
Լեհ հյուրերը հանդիպեցին բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանին, Հատուկ կրթության ֆակուլտետեի դեկան Արմինե Ավագյանին, ֆակուլտետի դասախոս Աննա Չարչյանին.ի դեպ, հյուրերը համալսարանում էին հենց վերջինիս նախաձեռնությամբ:
Յագելոնյան համալսարանի «Էրազմուս Մունդուս Յանուս» ծրագրի համակարգող Կարոլինա ևԲարտոշԳոլոմբեկները ներկայացրին ծրագիրն ու կարևորեցին Մանկավարժական բուհի դասախոսների և ուսանողների մասնկացությունը դրան:
Կարոլինա Գոլոմբեկը, ով հայաստանյան բուհերից մեկում մեկ ամիս շարունակ դասավանդել է գործնական ռուսերեն, վստահ է` ծրագիրը հնարավորություն կտա փոխանակվել ինչպես գիտական հմտություններով և իմացություններով, այնպես էլ մշակութային արժեքներով:
Նա հույս հայտնեց, որ ՀՊՄՀ-ն առաջիկայում ևս կդառնա «Էրազմուս Մունդուս Յանուս» ծրագրի լիարժեք անդամ:
Լեհ հյուրերը շրջեցին բուհում, եղան թանգարանում.ծրագիրն առավել մանրամասն ներկայացնելու համար Կարոլինա և Բարտոշ Գոլոմբեկները վաղը կհյուրընկալվեն Միջազգային համագործակցության բաժնում: