ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա պատմաբանները` ֆուտբոլի առաջնության հաղթողներ
27.11.2013
Նոյեմբերի 18-22-ը Մանկավարժական համալսարանում կայացավ 2013-2014 ուսումնական տարվա տղաների ֆուտբոլի առաջնություն, որը կազմակերպել էր Ուսանողական խորհրդի Սպորտի, շախմատի և առողջ ապրելակերպի հանձնաժողովը:
Առաջնության արդյունքում 3-րդ տեղը գրավեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետը:
Խաղի եզրափակիչ փուլը լի էր դրամատիկ իրադարձություններով.հիմնական ժամանակում միմյանց դեմ պայքարեցին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, Պատմության և իրավագիտության ֆակուլտետները. խաղն ավարտվեց 3-3 հավասար հաշվով:
Առաջնության մրցավար, Սպորտի և շախմատի ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսիոնալ ֆուտբոլի մարզիչ Սուրեն Բարսեղյանը խաղի ելքը որոշելու համար հիմնական ժամանակին ավելացրեց լրացուցիչ 5 րոպե. մրցավարի այս քայլը սակայն լուրջ փոփոխություն չմտցրեց խաղի մեջ:
Ի վերջո, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում 4-1 հաշվով առաջնության հաղթող ճանաչվեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի տղաների ֆուտբոլի հավաքականը: