«Ասում են` մարդիկ պետք է բավարարվեն եղածով, սակայն ինտելեկտի, դրա ընկալման ու անընդհատ կատարելագործման մասին խոսելիս նկատում ենք`այն երբեք բավարար չի լինում»,-
.jpg)
հենց այս կարգախոսով է առաջնորդվում ՀՊՄՀ Ինտելեկտուալ հանձնաժողովն ու կազմակերպում ինտելեկտուալ միջոցառումների շարք:
Ինչպես այս ուսումնական կիսամյակի նախորդ շաբաթները, այնպես էլ նոյեմբերյան վերջին շաբաթը Մանկավարժականում ինտելեկտուալ խաղ-մրցույթների իսկական շքերթ էր:
Մեկնարկը տրվեց նոյեմբերի 20-ին. Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի և ՀՊՄՀ Ինտելեկտուալ հանձնաժողովի համատեղ ջանքերով կազմակերված խաղ-մրցույթին մասնակցեցին «Զարթոնք», «Տրամաբաններ», «Գիտունիկներ», «Մտածողներ» և «Վան» թիմերը:
1-ին փուլի արգելքը հաղթահարեցին և 2-րդ փուլ անցան «Զարթոնք», «Տրամաբաններ», «Մտածողներ» թիմերը:
Ի վերջո, հաղթող ճանաչվեց ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց)-ի թիմը` «Մտածողներ»-ը.վարժարանի սաները ստացան շնորհակալագրեր:
Նոյեմբերի 22-ին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ինտելեկտուալ հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ ընկերական ևս մեկ ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Մասնակիցները Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, Պատմության և իրավագիտության, Գեղարվեստի, Բանասիրական, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի,Կուլտուրայի ֆակուլտետները ներկայացնող թիմերն էին:
.jpg)
Խաղը բաղկացած էր երկու մասից. թիմային բարձր որակներ ցուցաբերելով`1 առաջին` «Что? Где? Когда?» մասի հաղթող ճանաչվեց տարբեր ֆակուլտետների ուսանողներից կազմված «Ֆրեշմեն թիմը:
Երկրորդ` անհատական պայքարի «Своя Игра» փուլում հաղթողը Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի բակավարիատի ուսանող Աշոտ Մրտչյանն էր:
Նոյեմբերի 26-ին հերթը միջֆակուլտետային ընկերական ինտելեկտուալ խաղին էր, որին մասնակցեց 6 թիմ: Խաղն ուներ իր յուրահատկությունը. թիմերից յուրաքանչյուրը հանդես եկավ աշնանային վառ և տպավորիչ իր նախընտրած գույնով: Կարմիր` Մաթեմատիկա, ֆիզիկա ինֆորմատիկայի ֆակուլտետ, նարնջագույն` Կուլտուրայի, կապույտ` Բանասիրական ֆակուլտետ, վարդագույն` Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա, կանաչ` Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, դեղին` Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ:
Խաղն անցկացվեց 2 փուլով. յուրաքանչյուր փուլ կազմված էր 15-ական հարցից.խաղն ընթացավ հետաքրքիր և բուռն մրցապայքարում: Իր փայլուն խաղով առաջին տեղը զբաղեցրեց նարնջագույն`Կուլտուրայի ֆակուլտետի թիմը:
Նոյեմբերի 27-ը ՀՊՄՀ-ում ինտելեկտուալ խաղ-մրցույթի գերհագեցած օր էր: Իրենց մտքի ճկունությունն ու արագ կողմնորոշվելու հմտությունն էին փորձում միանգամից մի քանի ֆակուլտետներ:
Հատուկ կրթության և Օտար լեզուների ֆակուլտետներում ինտելեկտուալ մրցապայքար էր առաջին կուրսեցիների միջև.այն միտված էր նրանց ընդգրկել ինտելեկտուալ առօրյային:
Նույն օրը ինտելեկտուալ խաղ էր ընթանում նաև Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 7` «Արամազդ», «Արեգ», «Լեգալ», «Ֆանտազիա», «Վիկտորիա», «Նեմեսիս», «Ֆեմիդա» թիմերի միջև. թեժ պայքարի խաղի արդյունքում` պատվավոր առաջին հորիզոնականում էր «Արամազդ» թիմը:
«Ինտելեկտուալ միջոցառումների նմանատիպ հոսքը բոլոր ֆակուլտետներում արդենիսկ հաջողություն է: ՀՊՄՀ ՈՒԽ Ինտելեկտուալ հանձնաժողովը խոստանում է` ինտելեկտուալ խաղերի նմանատիպ առատությունը դարձնել շարունակական» armspu.am-ի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Լիլիթ Վահանյանը: