ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողի մասնակցությունը Երաժշտագետ ուսանողների գիտական կոնֆերանսին
29.11.2013
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Վարդիթեր Կարապետյանը կոնֆերանսին հանդես եկավ ազգային դասական ռոմանսի հիմնադիր, կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանին նվիրված զեկուցմամբ:
Ապագա երաժշտագետն իր զեկույցում ներկայացրեց արվեստագետի երաժշտական-հասարակական բազմակողմանի գործունեությունը, որը կարևորագույն էջ է 20-րդ դարասկզբի հայ մշակույթի պատմության մեջ:
Նշենք, որ Երաժշտագետ ուսանողների գիտական կոնֆերանսը կազմակերպել էր Ուսանողական գիտաստեղծագործական ընկերությունը. այն նվիրված էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին: