Երաժշտական բազմաժանր կատարումներ, պարային հետաքրքիր ու ռիթմիկ բեմադրություններ, ասմունք՝ մեկ համերգում, որ կազմակերպել էր Կուլտուրայի ֆակուլտետի Ուսանողական
.jpg)
խորհրդի Մշակույթի հանձաժողովը՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Մշակույթի հանձաժողովի նախագահ Նարե Վանյանը վստահեցնում է՝ իրենք ամեն ինչ արել էին ուսանողների օրը տոնական դարձելու նպատակով և ավելացնում, որ համերգային նման ուրախ ծրագրերը կլինեն շարունակական՝ ուսանողների առօրյան առավել բուռն ու հագեցած դարձնելու համար:
Ուսանողներին տոնի առթիվ շնորհավորեցին նաև ՀՊՄՀ-ի Կենտրոնական Ոսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն ու Կուլտուրայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Վարազդատ Եղիազարյանը:
Ի դեպ, առավել ակտիվ գործունեություն ծավալած ուսանողներին վերջինս հանձնեց պատվոգրեր: