Օրերս Մանկավարժական համալսարանում անցկացվեց շախմատի մրցաշար, որին մասնակցեցին բուհի 8 դասախոսներ:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի յուրքանաչյուր պարտիան տևեց 10 րոպե, անցավ թեժ մրցապայքարում: Մրցաշարն անցկացրեց Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը:
6 միավորով հաղթող ճանաչվեց Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Համլետ Միքայելյանը, 5.5 միավորով 2-րդ տեղում էր Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ Սուրեն Բարսեղյանը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց Ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Արմեն Ավագյանը:
Նշենք, որ շախմատի ամենամյա մրցաշարի նախաձեռնողները բուհի Արհկոմիտեն ու Շախմատի և սպորտի ամբիոնն են:
