ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պարային խումբը՝ վիլնյուսյան փառատոնում
02.12.2013
Նոյեմբերի 20-24-ը Մանկավարժական համալսարանի պարային խումբը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Լիտվիայում մասնակցեց պարային փառատոնի, որին մասնակցում էին նաև տեղի բոլոր համալսարանների պարային խմբերը:
Փառատոնի շրջանակներում ՀՊՄՀ պարային խումբը ելույթ ունեցավ Լիտվիայի պետական համալսարանում, ապա նաև՝ LRT հեռուստաալիքով: Հայաստանյան պատվիրակությունը մասնակցեց նաև Լիտվիայի սպորտի և կուլտուրայի տանը կազմակերպված միջբուհական «ֆոլկլոր» փառատոնին:
Լիտվիայի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների ուղեկցությամբ ՀՊՄՀ պարային խմբի անդամները շրջեցին քաղաքում, եղան Լիտվիայի պատմամշակութային վայրերում, այցելեցին թանգարաններ ու եկեղեցիներ:
Ի դեպ, հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև պարային խմբի ղեկավար Սուրեն Խաչատրյանն ու ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը: