ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Աշխարհագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողները 5 -շաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրին №
127 դպրոցում:
Ուսանողները պրակտիկայի ողջ ընթացքում ցուցաբերեցին մասնագիտական բարձր որակ և ակտիվ մասնակցություն ունեցան դպրոցում կազմակերպված տարբեր արտադասարանային միջոցառումներին և առարկայական բաց դասերին:
Պրակտիկայի ավարտին, որպես ամփոփիչ աշխատանք, ապագա մանկավարժները կազմակերպեցին «Հրաբուխներ» թեմայով բաց դաս, որին ներկա էին տարբեր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, նույն դպրոցում իրենց մանկավարժական պրակտիկան անցնող Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի բնապահպանության և քիմիայի բաժինների 4-րդ կուրսի ուսանողներն ու աշխարհագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողները:
Վերջիններս բաց դասը դիտարկեցին հոգեբանամանկավարժական ճանաչողական պրակտիկայի շրջանակներում:
«Բաց դասի նպատակն էր ցույց տալ բոլոր այն գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնք ուսանողները ձեռք էին բերել պրակտիկ աշխատանքի ընթացքում: Դասի խնդիրներն էին՝ մշակել ամփոփիչ դասի պլան-կոնսպեկտ, պլանավորել աշխատանքը բոլոր ուսանողների մասնակցության հաշվառմամբ և բաշխել գործառույթները, պատրաստել դիտազննական պարագա, որը կիրառելի կլիներ տվյալ դասի ընթացքում և կամբողջացներ դասի ընթացքում ձևավորված աշխարհագրական պատկերացումներն ու հասկացությունները»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց մանկավարժական գիտություների թեկնածու, դոցենտ դասախոս Անահիտ Մինասյանը:
Ուսանողները պատկերային ներկայացումների միջոցով ներկայացրին իրենց պատրաստած նյութը.քարտեզի օգնությամբ ցուցադրեցին ուսումնասիրվող հրաբխի վայրը. նկարների և տեսանյութերի օգնությամբ աշակերտները պատկերացում կազմեցին դրանց մասին:
Բաց դասի ընթացքում ցուցադավեց նաև կենդանիների վարքը, թե ինչպես նախազգալով աղետը նրանք փախչում են տվյալ վայրից, որից հետո կատարվեց հրաբխի ժայթքման մոդելավորման փորձ:
Մոդելի վրա կուտակված փոշու և մոխրի օրինակով աշակերտներին ցուցադրվեց մարդկանց և տնտեսությանը հասցրած դրանց վնասներն ու այն վերականգնողական աշխատանքները,
որոնք կատարվում են բնակավայրում` տեխնիկայի միջոցով:
Կենսաբանության,քիմիայի և աշխարահագրության ֆակուլտետի ուսանողները ներյացրեցին հրաբխի ակտիվացման պայմաններում բնակչության պաշտպանության եղանակներն ու միջոցառումները, մարդկանց` հանգիստ, առանց խուճապի, կազմակերպված վարքի կանոնները, փրկարարների գործողությունները:
Բաց դասի ավարտին ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան. ուսանողները հարցեր ուղղեցին աշակերտներին դասանյութի ամրապնդման նպատակով. նրանք մեծ ոգևորությամբ պատասխանեցին հարցերին և մանրակերտի օգնությամբ կատարեցին դատողություններ:
Պրակտիկայի ղեկավարն ու ուսուցչական կոլեկտիվը գերազանց գնահատեց ուսանողների պրակտիկան, կատարված աշխատանքը համարելով որակյալ, իսկ կարգապահության և գործի հանդեպ ունեցած պատասխանատվությունը` բարձր:
.jpg)
.jpg)