ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա իրավագետները` դատավորներ
03.12.2013
Օրերս ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Իրավագիտություն 4-րդ կուրսի ուսանողները Եվրոպական Միության հայաստանյան գրասենյակում մասնակցեցին «ՀՀ զարգացման հեռանկարներ. Մաքսային միության թերություններն ու առավելությունները» խորագրով բանավեճին:
Խմբերի բաժանված բանավեճի մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես եկավ կարճատև ելույթով. նրանք հնարավորինս հստակեցված փաստարկներով վերհանեցին թեմայի հետ կապված իրենց տեսակետները:
Քաղաքագիտական ելույթների ընթացքում ցուցաբերած գիտելիքների շնորհիվ հենց Մանկավարժականի ուսանողներն ընտրվեցին բանավեճի դատավորներ:
Մրցույթի կանոների համաձայն` կազմակերպիչ-մասնագետները հայտնեցին իրենց կարծիքը բանավեճի ժամանակ ներկայացված ելույթների և փաստերի վերաբերյալ. նրանք միակարծիք էին` ՀՊՄՀ ապագա իրավագետներն ունեն խորը գիտելիքներ և ապագայում հավակնում են դատավորի աստիճանի: