ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է բանավեճի ներֆակուլտետային մրցաշար
03.12.2013
Սկզբնական կրթության ֆակուլտետում մեկնարկել է բանավեճի ներֆակուլտետային մրցաշար, որին մասնակցում են 4 բաժինների 2-րդ կուրսերի բանավեճի ակումբում գրանցված և թիմերում ընդգրկված ուսանողները:
Սկզբնական կրթության ֆակուլտետի բանավեճի ակումբի նոր մասնակիցների համար կազմակերպվել էր կանոններով բանավեճի ներկայացում-թրեյնինգ` հագեցած գործնական վարժանքներով ու խաղերով:
Թրեյնինգի ավարտին որոշվեցին բանավեճերի թեմաները և հայտնի դարձան միմյանց հետ մրցող թիմերը:
«Բանավեճը ոչ ֆորմալ կրթության ձև է, որն ընդունված է աշխարհի առաջատար շատ բուհերում: Սկսած հիմնադրման օրից՝ ակումբում ծավալվել են տարբեր թեմաների շուրջ բանավեճեր. թեմաների առաջարկություններով հանդես են գալիս նույնիսկ ուսանողները»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Բանավեճի ակումբի հիմնադիր-ղեկավար Լիանա Չոբանյանը և հավելեց՝ գիտագործնական սեմինարները շարունակվելու են բանավեճերին զուգընթաց: