«Լինել տեղեկացված» կոչ-կարգախոսով և կարմիր ժապավեն-խորհրդանիշով Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանության բաժնի 2-րդ կուրսի

ուսանողներն այսօր նշանավորեցին դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
Իրենց զեկույցներում ուսանողներն անդրադարձան ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին բնորոշ հատկություններին, դրանց փոխանցման ճանապարհներին, վարակի վրա ազդող գործոններին և կանխարգելման միջոցներին:
Ուսանողները ներկայացրին վերջին տարիներին հիվանդությունների տարածման վիճակագրությունը՝ նկատելով՝ զգալիորեն աճել է վարակակիրների թիվը:
«Այս հիվանդության դեմ բոլորն են հավասար» կարծիքը կիսեցին միջոցառման բոլոր ներկաները՝ ծանոթանալով տարբեր ոլորտների ամենահայտնի այն գործիչներին, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից:
Միջոցառմանը ներկա էին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը, դեկանի՝ գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ Վարդուհի Հովսեփյանը և ուսանողներ:
.jpg)
«Ցավոք, հայկական ավանդական ընտանիքներում սեռական դաստիարակությունը մղվում է երկրորդ պլան. դպրոցներում ևս այն բարձր հիմքերի վրա դրված չէ: Ուսանողներն այդ հիվանդություններին ծանոթանում են բուհ գալուց հետո՝ տարաբնույթ նախաձեռնությունների կամ որոշակի դասընթացի շրջանակներում, իսկ պատահական և անգիտակից վարակվելը անտեղյակությունից է»,-նշեց Սվետլանա Հովակիմյանը և հավելեց՝ առաջիկայում այդ թեմաներին ֆակուլտետը կանդրադառնա առավել գիտական մակարդակով՝ գիտաժողովի կազմակերպմամբ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ միջոցառման մասնակիցներին բաժանվեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին տեղեկացնող բուկլետներ:
Նշենք, որ սկսած 1988 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: