Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ տարրական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ կլոր սեղան-քննարկում.առաջին անգամ իր ընդգրկվածությամբ և ձևաչափով
.jpg)
անցկացվող հանդիպման նպատակն էր քննարկել և համագործակցության եզրեր գտնել խնդրով մտահոգ կրթական կառույցների միջև:
Կլոր սեղանին ներկա էին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, Սկզբնական կրթության և Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը, Շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՊՄՀ Շախմատի և Սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչը, մի շարք դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, դասվարներ, տարրական դպրոցի ուսուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի տարաբնույթ խնդիրներ` տարրական դպրոցների ուսուցիչների պատրաստում, գործող ուսուցիչների վերապատրաստում, գնահատման համակարգի վերանայում, ուսուցչի օգնականի ինստիտուտի և կամավորական աշխատանքի ներդրում, առարկայական ծրագրերի, ինչպես նաև տարրական դպրոցներում շախմատի անհրաժեշտությունը:
.jpg)
ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն իր ելույթում նկատեց` տարրական դպրոցի ամենամեծ խնդիրը դպրոցի նպատակի և բովանդակության հարցն է.նա մեկ առ մեկ թվարկեց այն բոլոր օղակները, որոնք պատասխանատու են ոլորտի կայունացման համար, ապա նշեց` դրանք ինքուրույն աշխատում են, սակայն համագործակցության դեպքում նկատելի է անգործությունը:
«Ուսումնական առարկաներով հանրակրթական որակ չես կարող տալ. անհարժեշտ է կատարել հաջորդ քայլն ու անցնել մետառարկայական դասավանդմանը»,-վստահեցրեց Մանուկ Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ընդգծեց` ֆակուլտետը տեղյակ է կրթական հիմնախնդիրներին և անում է հնարավոր ամեն ինչ ոլորտի հզորացման համար. «Ֆակուլտետի ուսումնական ծրագրերն ու առարկայական նկարագրերը թիրախային են. մեր գործողությունների պլանն էլ համապատասխանեցված է դպրոցի խնդիրներին և պահանջներին»:
Խոսելով մանկավարժական շարունակական պրակտիկայի նոր մոդելի մասին` ֆակուլտետի դեկանն իրենց փորձով հավաստիրացրեց` այն օգնում է ուսանողին ավելի շատ ժամանակ անցկացնել դպրոցում, ծանոթանալ այդ միջավայրին և

ավանդույթներին, ձեռք բերել պրակտիկ հմտություններ ու կարողություններ:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն անդրադարձավ նաև ուսուցչի օգնականի ինստիտուտի և կամավոր աշխատանքի վերաբերյալ ներկաների հարցադրումներին:
Նա նշեց, որ մասնագիտական դպրոցի զարգացման գաղափարի հիման վրա ՀՊՄՀ Վահան Թոթովենցի անվան № 57 դպրոցում արդենիսկ գործարկվում է ուսուցչի օգնականի ինստիտուտը, իսկ «Կամավորական գործունեությունը կրթության ընթացքում» ծրագրի միջոցով մասամբ լուծվել է նաև ուսանողի աշխատանքային փորձի խնդիրը:
Ներկաները պայմանավորվածություն ձեռք բերեցին` հաջորդ կլոր սեղան-քննարկումներին անդրադառնալ ոլորտի կոնկրետ հիմնախնդրին. ի դեպ, հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին: