Մանկավարժական համալսարանի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ

տարելիցին ընդառաջ կազմակերպել էր բաց դաս` իրազեկելու բնական աղետի առաջացման, դրանից պաշտպանվելու և հնարավոր վտանգներից խուսափելու եղանակների մասին:
Ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, ապա դիտեցին արտակարգ իրավիճակների մասին պատմող ֆիլմ:
.jpg)
Պատկերային ներկայացումների միջոցով ուսանողները բնութագրեցին երկրաշարժը, խոսեցին պատմական Հայասատանում և վերջին հարյուրամյակում աշխարհում տեղի ունեցած խոշոր երկրաշարժերի, Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառների և մարդկանց վարքագծի մասին:
Ուսանողները համեմատականներ անցկացրին Սպիտակի և Լոմա–Փրիետա երկրաշարժերի միջև, ապա նկատեցին` անհրաժեշտ գիտելիքներ ունենալու դեպքում մարդկային կորուստներն անհամեմատ քիչ կլինեն:
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Գրիգորյանը հիշեցրեց` մեր տարածաշրջանը գտնվում է սեյսմակայուն գոտում. այդ առումով մենք պետք է տեղեկացված լինենք և պատրաստ` դիմակայելու նոր աղետների:
Դասախոս Պերճ Կարապետյանի վարած դասի շրջանակում ծավալվեց հարց ու պատասխան, խոսվեց երկրաշարժին հաջորդող երկրորդային երևույթների մասին: