ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Ա. Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին:
Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, ներկայումս զինծառայող սերժանտ Սարգիս Մկրտչյանը ծառայում է ՀՀ Զինված ուժերում և պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջները:
Զորամասի հրամանատար Ա.Սարգսյանը հավաստիացնում է`Սարգիս Մկրտչյանն աչքի է ընկնում ազնվությամբ, բարեխղճությամբ, կարգապահությամբ և կամքի ուժով:
«Նա բարձր է պահում հայ ռազմիկի պատիվը, միշտ պատրաստ է հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Դուք, իրավամբ, կարող եք հպարտանալ Ձեր բուհի ուսանողներով: Երխտապարտ ենք հայրենասեր և քաջարի ռազմիկ դաստիարակելու համար»,- իր շնորհակալական նամակում գրում է Ա.Սարգսյանը: