ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեծ սիրերգու Տյուտչևը
09.12.2013
Մանկավարժական համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնը միջոցառումների շարքով նշանավորեց ռուս ականավոր բանաստեղծ, դիվանագետ Ֆյոդոր Տյուտչևի ծննդյան 210-ամյակը:
Այսօր կայացած գրական երեկոյի ընթացքում ապագա ռուս բանասերները պատկերային ներկայացումների ուղեկցությամբ անդրադարձան Տյուտչևի կյանքին, ստեղծագործական ուղուն` մասնավորապես ընթերցելով գրողի` ներքին դրամատիզմով ու խորը ապրումներով համեմված սիրային երկերը:
Ուսանողները նկատեցին, որ Տյուտչևի պոեզիան աչքի է ընկնում թեմաների և կերպարների ինքնատիպությամբ, իսկ սերը դիտարկվում է որպես ճակատագրական մեծ կիրք` իր հետ բերելով միաժամանակ և´ երջանկություն, և´ դժբախտություն:
Գրական երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև բարոնուհի Ամալյա Լերխենֆելդի և Էլեոնորա Պետերսոնի հետ գրողի սիրավեպերն ու նրանց ազդեցությամբ գրված սիրերգությունները:
Միջոցառման ներկա էին նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցիչները.Նատալիա Երյոմենկոն շնորհակալություն հայտնեց ամբիոնին միջոցառումների կազմակերպման համար և նրանց նվիրեց ռուսալեզու գրականություն: