ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի սաները` նախագահական նստավայրում
10.12.2013
Օրերս մանկավարժական համալսարանի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի 10-12-րդ դասարանների 25 աշակերտներ՝ տնօրեն Նաիրա Սաֆարյանի գլխավորությամբ ՀՀ նախագահական նստավայրում էին:
Նախագահի մշակած հատուկ ծրագրի շրջանակներում Վարժարանի սաները տեսահոլովակի միջոցով նախ ծանոթացան ՀՀ նախագահի` Սահմանադրությամբ ամրագրված լիազորություններին, ապա շենքի բոլոր սրահներին. Վարժարանի սաները շրջեցին նստավայրում, եղավ նախագահականի բոլոր սրահներում:
Հուզված ու տպավորված` աշակերտները մեկը մյուսին լրացնելով պատմեցին այցի արդյունքում ստացած տպավորություններն ու նշեցին, որ այն օգնել է հարստացնել ՀՀ նախագահի, նրա գործառույթների ու նստավայրի հետ կապված պատկերացումները:
Աշակերտները մեծ հպարտությամբ նշեցին` Նախագահի նվերների սրահում ներկայացված էր նաև Մանկավարժական համալսարանի 90-ամյակի հոբելյանական հուշամեդալը:
Հանդիպման ավարտին աշակերտները լրացրին տեսահոլովակում տեղ գտած հարցերից կազմված հարցաշար, որի նպատակն էր պարզել այցի արդյունավետությունը:
Նախագահական նստավայրում աշակերտներին սպասվում էր նվերների տեսքով անակնկալ: