ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին ուսանողների շարժունակության հիմնահարցեր
10.12.2013
Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակներում անցկացվող աշխատաժողով-կոնֆերանսը շարունակվեց նաև այսօր:
Ծրագրի մասնակիցները աշխատանքային 2-րդ օրվա ընթացքում հիմնականում քննարկեցին գործընկեր բուհերի միջև ուսանողների շարժունակությանը վերաբերող հարցեր՝ փաստաթղթերից մինչև կեցության պայմաններ. յուրաքանչյուրը ներկայացրեց իր բուհում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի և Վրաստանի կրթական համակարգերի նմանությունները և ուսաումնական ծրագրերի համատեղելիությունը նպաստում են երկու երկրների բուհերի ուսանողների ավելի հեշտ փոխանակմանը:
Աշխատաժողովի այս փուլում Մանկավարժական համալսարանից քննարկմանը մասնակցում էին Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը, Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանը և Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը:
Ի դեպ, քննարկմանը կհաջորդի ուսանողների շրջանում մոնիտորինգ, որի արդյուքների շուրջ քննարկումը կշարունակվի վաղը: