«Ինձ համար հաճելի է գտնվել Մանկավարժական համալսարանում. Ուսուցչի մասնագիտությունը շատ մոտ է իմ ընտրած մասնագիտությանը.չէ՞ որ միայն հմուտ մանկավարժը կարող է
.jpg)
չեմպիոններ պատրաստել»,-Պատմության և իրավագիտության ֆակուլտետում նշեց հայ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, 2012թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, ծավալվեց հետաքրքիր զրույց, որի ընթացքում միջազգային կարգի սպորտի վարպետը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:
.jpg)
Արսեն Ջուլֆալակյանը հորդորեց ուսանողներին ամեն ինչում լինել առաջինը, ձգտել լավագույնին և պայքարել սեփական նպատակներին հասնելու համար: Այս ամենից ոգևորված` ֆակուլտետի ուսանողները ընդգծեցին` հանդիպումն օգտակար էր և արդյունավետ. ըմբշամարտիկի մի շարք խորհուրդներ կօգնեն կյանքում հասնել մեծ հաջողությունների:
«Մենք հպարտ ենք մեր կողքին տեսնել այն մարդուն, ով հանդիսանում է ներկաներից շատերի ոգեշնչման աղբյուրը: Նրա հանդիպումը կրտսեր սերնդի ներկայացուցիչների հետ կնպաստի կյանքում նոր հեռանկարներ և ուղենիշներ ձևավորելուն» ,- аrmapu.am- ի հետ զրույցում նշեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի օգնական Տիգրան Խաչատրյանը:
2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի հետ հանդիպումը նախաձեռնել էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ սոցիալական հանձնաժողովը: