ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կստորագրվի համագործակցության հուշագիր
11.12.2013
Դեկտեմբերի 12-13-ը «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում կանցկացվի կոնֆերանս, որի ընթացքում կամփոփվի Մանկավարժական և Օուլուի համալսարանների համագործակցային ծրագիրը:
Կոնֆերանսի շրջանակներում նախատեսված է նաև Ֆինլանդիայի Օուլուի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների միջև ստորագրել կրթական ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր(նախագիծ):
Նշենք, որ կոնֆերանսը կմեկնարկի վաղը՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10.00-ին «Անի պլազա» հյուրանոցում: