ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողը` «Լավագույն ֆուտբոլիստ»
16.12.2013
Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի 2012-2013 թվականների մրցաշրջանի մրցանակաբաշխությունը:
Առաջնությունում անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող «Պոլիտեխնիկ» թիմի անդամ, Հակոբ Ուզունյանը:
Նա լավագույնի տիտղոսին էր արժանացել նաև վերջերս կայացած հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի ֆուտբոլի առաջնությունում:
Հակոբ Ուզունյանին ՀՀ կրթության եւ գիտության նախարարը պարգատրել էր պատվոգրով և թանկարժեք նվերով, իսկ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը` դրամանական պարգևով: