Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համատեղ նախաձեռնությամբ արդեն
.jpg)
երրորդ տարին անցկացվող «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:
Կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն. ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությամբ:
«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկել է դեկտեմբերի 10-ին և կավարտվի 2014թվականի փետրվարի 23-ին:Սահմանված է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: