ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով` նվիրված Չինգիզ Այթմատովին
17.12.2013
Օրերս Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարանում տեղի ունեցավ «Այթմատովյան ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված ղրղզ արձակագիր Չինգիզ Այթմատովի 85-ամյակին:
Գիտաժողովին մասնակցում էին նաև Մանկավարժական համալսարանի դասախոսները. Բանասիրական ֆակուլտետի Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Մարինա Գրիգորյանը հանդես եկավ «Չինգիզ Այթմատով. երաժշտական առասպելաբանության միջվերլուծական ասպեկտը» թեմայով զեկույցով, իսկ Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ամիրխանյանը`«Լև Տոլստոյ և Չինգիզ Այթմատով.գեղարվեստական երկլեզվություն կամ աշխարհի փիլիսոփայական վերաիմաստավորում» զեկույցով:
Գիտաժողովին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնությունում Ղրղստանի հանրապետության պատվիրակները:
Աշխատանքներն ընթացան 4 մասնաճյուղում. գիտական մասին հաջորդեցին հետևություններ և առաջարկներ: