Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Հյուսվածքաբանություն» առարկայի
.jpg)
շրջանակներում դոցենտ Գրիգոր Ամալյանի ուղեկցությամբ այցելեցին Հայ-ամերիկյան առողջության(մամոգրաֆիայի) կենտրոն:
Այցելության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կենտրոնի առաքելությանը՝ պահպանել և բարելավել կանանց առողջությունը՝ քաղցկեղային հիվանդությունների նախապես ախտորոշման և կանխարգելման ճանապարհով:
Ուսանողները տեղեկացան կենտրոնի հիմնադրման պատմությանը, ծանոթացան կենտրոնում գործող ռադիոլոգիայի, գինեկոլոգիայի լաբորատորիայի և ընտանեկան բժշկության բաժանմունքներին, դրանցում գործող սարքավորումներին:
Բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Վարդևանյանը ուսանողներին բացատրեց կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղային հիվանդությունների առաջացման մեխանիզմը, դրանց կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումները, առողջ ապրելակերպի հիմնադրույթները, ինչպես նաև հայ-ամերիկյան կենտրոնում նման հիվանդությունների ախտորոշման եղանակները:
Այցի ընթացքում ուսանողները համոզվեցին՝ առողջ լինելու և առողջ ընտանիք ունենալու պարտադիր պայմաններից մեկը տեղեկացված լինելն է և տարեկան առնվազն մեկ անգամ ընտանեկան բժշկի կանխարգելիչ հետազոտություններին դիմելը: