Օրերս ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի Շախմատի, սպորտի և առողջ ապրելակերպի հանձնաժողովը կազմակերպել էր լողի միջֆակուլտետային առաջնություն, որին մասնակցում էր 7 ֆակուլտետ՝ յուրաքանչյուրում 3 մասնակից:
Առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո եզրափակիչ անցավ 4 ֆակուլտետ՝ Պատմության և իրավագիտության, Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի, Գեղարվեստական կրթության և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության:
51 վայրկյան արդյունքով առաջին տեղը զբաղեցրեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետը, երկրորդը՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը 1 րոպե արդյունքով. լավագույն եռյակը եզրափակեց Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ 1րոպե 30 վայրկյան արդյունքով:
«Նման մրցումները ուսանողների համար ոգևորող են. ՀՊՄՀ-ն առաջիններից է, որ ուսանողների համար իրականացնում է առողջ ապրելակերպը խթանող միջոցառումներ: Առավել կարևոր է բուհի առաջին կուրսերի ուսանողների համար լողի պարապմունքներ կազմակերպելը. արդյունքում այսօր բուհում կան հրաշալի լողորդներ, որոնք առաջիկայում կարող են մրցանակային տեղեր զբաղեցնել նաև միջբուհական մրցաշարերում»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց ՈւԽ-ի Շախմատի, սպորտի և առողջ ապրելակերպի հանձնաժողովի նախագահ Արմինե Սերոբյանը:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի օգնական Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց՝ միջբուհական մրցաշարը ապացուցեց, որ լողի դասընթացը պահանջված է և արդյունավետ: