Սկզբնական կրթության ֆակուլտետը հանդես եկավ հերթական նախաձեռնությամբ. ֆակուլտետի կազմում գործող 3 ամբիոնների դասախոսները ժամանակակից մանկավարժության
արդիական ու հրատապ թեմաների լուսաբանմամբ եղան ուսումնական մի շարք հաստատություններում` Վ. Տերյանի անվան № 60, Գ. Ստեփանյանի անվան № 135, Գ. Նարեկացու անվան № 137 դպրոցներում, <<Անանաիա Շիրակացի>> կրթահամալիրում, № 43 և № 5 մանկապարտեզներում:
Այցերի նպատակն էր ավելի սերտացնել կապը բուհի և ուսումնական հաստատությունների միջև, վերհանել կրտսեր դպրոցի ուսուցիչների, նախադպրոցական հաստատությունների մանկավարժների առաջնային կրթական կարիքները, նպաստել մանկավարժական նորագույն մեթոդների` դպրոցներ ու մանկապարտեզներ մուտք գործելուն և, վերջապես, բարձրացնել մանկավարժական պրակտիկայի արդյունավետությունը:
Կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփելիս մանկավարժները նկատեցին` նման ձեռնակները օգտակար են թե´ բուհի դասախոսների, թե´ ուսումնական հաստատությունների ուսուցիչների ու մանկավարժների համար:
.jpg)