Մանկավարժական համալսարանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, բաց դասեր՝ ևս մեկ անգամ վերհիշելու
.jpg)
պատմական իրողությունն ու դատապարտելու 1915 թվականի ոճրագործությունը:
Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեկյանի և դասախոս Արթուր Ղազարյանի նախաձեռնությամբ այսօր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Պատմություն բաժնի 1-ին կուրսի և Իրավագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողները անգլերեն լեզվով ներկայացրին պատմական իրողությունը, ներկայիս արտագաղթը:
Ուսանողները նախ զեկույցներով, ապա նաև հարցերով վերհանեցին արտագաղթի պատճառները՝ քննարկմանը ներառելով ներկա գտնվող հյուրերին՝ ուսանողներին և դասախոսներին:
Ուսանողների ակտիվությունն ապացուցեց՝ նման օտարալեզու քննարկումները արդյունավետ են ոչ միայն տեղեկացված լինելու, այլև օտար լեզվով բանավոր ակտիվ շփումներ ունենալու համար: