«Ամեն ինչ ուսանողի համար» կարգախոսով այսօր կայացավ Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի պաշտոնական կայքի՝ hpmhux.am-ի շնորհանդեսը:
.jpg)
Միջոցառման ընթացքում Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, փոխնախագահ Դավիթ Ալեքսանյանը, Մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ Ասյա Հակոբյանը ներկայացրին կայքի կառուցվածքը, բովանդակությունը, նպատակներն ու խնդիրները:
Ներսիկ Մարգարյանը վստահեցրեց՝ կայքը չի սահմանափակվի միայն Ուսանողական կյանքին վերաբերող իրադարձությունների լուսաբանմամբ. ՀՊՄՀ ՈւԽ կայքէջում տեղ կգտնեն նաև ներհամալսարանական, միջբուհական և կրթության ոլորտի բազմաբնույթ նորություններ:
«Մեր աշխատանքով ձգտում ենք բուհական համակարգում լինել առաջատար Ուսանողական խորհուրդը, ինչին կնպաստի նաև կայքէջի ստեղծումը»,-նշեց hpmhux.am-ի ստեղծման գործում մեծ աջակցություն ցուցաբերած ՈւԽ փոխնախագահ Դավիթ Ալեքսանյանը և ավելացրեց՝ պայմանավորված ուսանողների ցանկություններով, կայքում պարբերաբար կկատարվեն փոփոխություններ և լրացումներ: