ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստուգարք-ցուցադրություն
24.12.2013
Ողջ տարվա դասապրոցեսը ներկայացնող պատկերային ներկայացումներ, ապա յուրօրինակ զգեստների ցուցադրություն. այսպես Գեղարվեստական կրթության ֆակուլտետի
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի Հագուստի մոդելավորման բաժնի 1-ին, 2-րդ և Կիրառական արվեստ բաժնի 2-րդ կուրսի ուսանողները հանձնեցին իրենց կիսամյակային ստուգարքը:
Միջոցառմանը ներկա էին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը, Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը, դասախոսներ և ուսանողներ:
Սարգիս Էլբակյանն ու Անուշ Եղիազարյանը, բարձր գնահատելով ուսանողների և նրանց դասախոս Հռիփսիմե Մարոնյանի կատարած աշխատանքը, իրենց պատրաստակամությունը հայտնեցին նմանատիպ միջոցառումներին աջակցելու գործում:
Հռիփսիմե Մարոնյանն էլ հավելեց, որ հպարտ է իր ուսանողների բարձր առաջադիմությամբ ու շնորհներով և վստահեցրեց՝ առավել մեծ ձեռքբերումները դեռևս առջևում են: