Բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները «Կրթության համակարգեր» դասընթացի վերջին պարապմունքն ամփոփեցին յուրատեսակ բաց դասով:
.jpg)
ՀՊՄՀ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Սուսաննա Սիսյանի գլխավորությամբ անցկացվեց «Արտասահմանյան երկրների և ՀՀ կրթության համակարգերի համեմատական վերլուծություն» թեմայով սեմինար-քննարկում:
Ինտերակտիվ դաս-քննարկումն անցկացվեց երկու փուլով` թեմատիկ նյութի տեսական մասի ներկայացմամբ և քննարկմամբ:
Ուսանողները տեսաներկայացումների միջոցով ներկաներին մտովի տեղափոխեցին Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Իտալիա և Հնդկաստան, ներկայացրին այդ երկրների բարձրագույն կրթական համակարգերը, մեկնաբանեցին դրանց կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները, զուգահեռ անցկացրեցին ՀՀ կրթական համակարգի հետ, կատարեցին ուշագրավ և տիպական եզրահանգումներ:
.jpg)
Դաս-քննարկման ընթացքում ուսանողները վերածվել էին տարբեր երկրներից ժամանած պատվիրակների և ներկաներին բաժանեցին տվյալ երկրի կրթական համակարգի առանձնահատկությունները բնորոշող ձեռագործ բացիկներ:
Երկրոդ փուլի ընթացքում արտասահմանյան կրթական համակարգերի դրական հատկանիշների, Բոլոնիայի գործընթացի հիմնական նպատակային գործողությունների իրականացման անհրաժեշտության, եվրոպական կրթահամակարգում ազգային սովորույթների դրսևորումների, Իտալիայում ուսանողներին տրվող արտոնությունների և այլ հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում և բանավեճ:
Այն թեժացավ, երբ անդրադարձ կատարվեց բոլոր զարգացած պետություններում առկա և ՀՀ-ում մասնակի կիրառվող բարձրագույն կրթության անվճար համակարգի առկայությանը:
Ավարտին ուսանողները միակարծիք էին` բաց դասը բովանդակալից էր, իսկ դրա անցկացումն էլ` նպատակային և դիտարժան: