ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխարհագետները` տարածաշրջանային քաղաքականության աշխարհագրական նախադրյալների մասին
27.12.2013
Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնում կայացավ «Տարածաշրջանային քաղաքականության աշխարհագրական նախադրյալները»թեմայով բաց դաս:
2-րդ կուրսի մագիստրոսների մասնակցությամբ բաց դասն օտար լեզվով մասնագիտական առարկա դասավանդելու առաջին փորձն էր, որի նպատակն էր օտար լեզվով ներկայացնել աշխարհագրական նախադրյալների դերը տարածաշրջանային քաղաքականություն իրականացնելիս:
Այն վարում էրաշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Մաթոսյանը. գիտականությամբ և ուսումնաօժանդակ բոլոր պարագաներով հագեցած դասի ընթացքում նշվեց դասի նպատակը, խնդիրները:
Ուսանողներին հաջողվեց կարճ ժամանակով հյուրերին մտովի տեղափոխել օտարալեզու միջավայր և ծանոթացնել ՀՀ յուրաքանչյուր տարածքային միավորի ներկայի ու ապագայի, երկարաժամկետ ու կարճաժամկետ նպատակներին, դրանց հասնելու ուղիների մշակմանն ու իրականացմանը:
Ներկաները, մասնավորապես ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանն ընդգծեց` բաց դասն ուներ ուսուցողական, գիտագործնական և կիրառական մեծ նշանակություն: Այն հաջողված էր և կծառայի իր նպատակին` օտար լեզվով գիտական գիտելիքի հաղորդմանը: