ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժները՝ լավագույն բանավիճողներ
28.12.2013

Օրերս Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի համատեղ կազմակերպած բանավեճի եզրափակիչ խաղը:

«Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի մրցաշարը մեկնարկել էր դեռ սեպտեմբերին և մասնակցության հայտ էր ներկայացրել Երևանի բուհերի, հասարակական կազմակերպությունների և համայնքների շուրջ 20 թիմ:

Մրցաշարին մասնակցում էր նաև Մանկավարժական համալսարանի Ուսանողական գիտական ընկերություն Բանավեճի ակումբի թիմը, որը կազմավորվել էր նախորդ տարում անցկացված միջֆակուլտետային բանավեճերի արդյունքում:

Ցուցաբերելով բարձր արդյունքներ՝ Մանկավարժական համալսարանի թիմը անցավ եզրափակիչ և զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը:

Ի դեպ, 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով: