Ձմեռ պապ, Սանտա Կլաուս, ամանորյա սեղաններ, վառվող մոմեր, տոնական մաղթանքներ. Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում այսպես նշանավորեցին
.jpg)
Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Որախ երգ ու պարին ուսանողներն ավելացրել էին նաև տոնի վերաբերյալ տեղեկություններ. ներկաները միջոցառման շնորհիվ տեղեկացան, թե ինչպես են Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում նշում ամենահեքիաթային ու կախարդական տոնը:
Տարբեր ժողովուրդների ազգային տարազներով ուսանողները ներկաներին տեղափոխեցին Չինաստան, Իսպանիա, Հնդկաստան ու մինչև անգամ Հայաստանի պատմական վայրեր՝ ներկայացնելով դրանցում ձևավորված և մինչ օրս գործող ամանորյա ավանդույթներն ու տոնի անցկացման ձևերը:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դասախոս Վարդուհի Հովհաննիսյանին և ուսանողներին և միանալով հնչած բոլոր բարեմաղթանքներին՝ շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
.jpg)
.JPG)
.JPG)
.JPG)