ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամանորը դիմավորենք Մանկավարժականի հետ`ուղիղ եթերում
29.12.2013
Ընդամենը ժամեր անց աշխարհի բոլոր անկյուններում կնշվի ամենակախարդական, խորհրդավոր, հեքիաթային տոնը` Ամանորը: Այս տարվա վերջին օրը հետաքրքիր և ուրախ տրամադրությամբ անցկացնելու համար միացեք Առաջին համալսարանական ռադիո «Ֆամային»(www.armspu.am, www.radiofama.am). ամենատարբեր բովանդակությամբ ժամանացային հաղորդումներով ժամը 20.00-ից մինչ կեսգիշեր ձեզ հետ կլինեն Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակացիներն ու հեռուստալրագրության բաժնի 2–րդ կուրսի ուսանողները:
Տոնական հաղորդումների մեկնարկը կտրվի ժամը 20.00-ին. Սոնա Արամյանն ու Արտյոմ Թաքիրյանը կբացահայտեն աշխարհի տարբեր երկրներում Նոր տարին դիմավորելու ավանդույթներն ու յուրահատկությունները:
20.45-ին Ռադիո Ֆամայի եթերում կհնչեն երգեր` ժամանակի ու տարածության միջից.ամանորյա և սուրբծննդյան ռետրո ամենասիրված, հայտնի ու հիթային երգերի կատարումները կներկայացնեն Մարինա Աղեկյանն ու Արթուր Գասպարյանը:
Գալիք տարում առողջ լինելու համար բաց մի թող Բժշկական աստղագուշակ-ի տոնական հաղորդումը: Քրիստինե Մելքոնյանն ու Հրայր Օհանյանը կես կատակ-կես լուրջ կպատմեն` ինչպես հոգ տանել առողջության մասին և խուսափել ախտաբանական երևույթների զարգացումներից:
22.15-ից մինչև տոնական զանգերի ղողանջը ձեզ հետ կլինեն Գուրգեն Ալեքն ու Սյուզաննա Թուսինյանը.նրանք կամփոփեն տարին` չմոռանալով անդրադառնալ տարվա աստղագուշակին և 2014 թվականի նորաձևության գլխավոր տենդենցներին: Ի դեպ, հաղորդման ընթաքում ամանորյա երաժշտական կատարումով հանդես կգա փոքրիկ երգչուհի Յանան:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորդասախոսական կազմն ու աշխատակիցները շնորհավորում են բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող գալիք տարին լինի ստեղծագործական ձեռքբերումների, հաջողությունների և ներդաշնակության տարի: