Պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։
Հայտ ներկայացնող ուսանողը պետք է համապատասխանի առկա պահանջներից առնվազն մեկին՝ սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ, միակողմանի ծնողազուրկ, երրորդ խմբի հաշմանդամ, հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի, տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող, հասարակական ակտիվություն ցուցաբերող կամ պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։
Նշենք, որ 2011-2013թվականների ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի վճարովի համակարգում ընդգրկված և վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ավելի քան 2150 ուսանողների հատկացրել է կրթաթոշակներ։
Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում՝www.heh.am: