ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ Գիտական գրադարանը` առաջատար
17.01.2014
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները 2012» վիճակագրական տեղեկատուն, որում ներկայացված են Հայաստանի հանրային հատվածի և բուհական գրադարանների 2012 թվականի տվյալները:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը 15 պետական բուհերի գրադարանների ցանկում ընթերցողների թվով և տացքով 1-ին տեղում է:
Գրադարանը տարվա ընթացքում ունեցել է 16.805 ընթերցող և ապահովել է 2.398.181 տպագիր արտադրանքի տացք /շրջանառություն/:
ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը armspu.am-ի հետ զրույցում նշեց, որ Մանկավարժականի գրադարանը հանրապետությունում լավագույններից մեկն է. այն կատարում է նաև գրական տացքի փոխանցում էլեկտրոնային տարբերակով, իսկ առաջիկայում նախատեսվում է էլեկտրոնային բաժնի ստեղծում:
Տիգրան Պետրոսյանցը ուրախությամբ նկատեց` բուհի ուսանողներից զատ, գրադարանից օգտվում են այլ բուհերի ուսանողներ ևս. «Ընթերցե´ք. գիրքն ու ընթերցանությունը մեծագույն հարստություն են»,- հավելեց նա:
Տեսանյութը՝ ՀՊՄՀ հեռուստալրագրության 2-րդ կուրսի ուսանողուհի Օվսաննա Սիմոնյանի