ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր բուհերի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ազգային համակարգը:
Վարկանիշային ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Երևանի պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
Կարևորելով համակարգի ստեղծումը՝ նախարարը նշել է, որ համակարգի ստեղծման նպատակն է բարձրացնել բուհերի միջև մրցակցությունն ու դրանց հաշվետվողականությունը, կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը, ինչպես նաև ընդլայնել բուհական համակարգի շահառուների՝ բուհերի մասին բաց և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: