ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայոց բանակը 22 տարեկան է
29.01.2014
Հայոց ազգային բանակն այս տարի նշեց հիմնադրման 22 տարին: Տոնի առթիվ անմահ հերոսներին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի երիտասարդ հայորդիները. նրանցից շատերն արդենիսկ երկու տարի հպարտ ու անկոտրում ոգով իրենց պարտքն է կատարել հայրենիքի առջև:
Ապագա մանկավարժները Եռաբլուրում ծաղիկներ դրեցին մերօրյա հերոս, օրերս հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական դիվերսիոն հարձակումը հերոսաբար կանխած ջոկատի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկի և մյուսների շիրիմներին:
«Բանակը մեր 20-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումն է: Ազատամարտիկների վեհ արարքները, հայրենիքի համար ապրելու, այն ազատ ու անկախ տեսնելու գաղափարները ևս մեկ անգամ ստիպում են վերանայել պատմությունդ, հիշել փառքով անցած ու հաղթանակով պսակված ուղին»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը: