Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների միջև համագործակցության շրջանակներում հունվարի 18-ից փետրվարի 1-ը
.jpg)
իրականացվում է ուսանողների փոխանակման ծրագիր:
Իրենց երկշաբաթյա գիտահետազոտական պրակտիկան Օուլուի համալսարանում են անցկացնում Օտար լեզուների ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Մանկավարժություն և հոգեբանություն բաժինների 2-րդ կուրսի մագիստրոսներ Ժաննա Այվազյանն ու Քնարիկ Պապոյանը:
Վերջիններս այցելության ընթացքում ծանոթացել են Օուլուի համալսարանում իրենց հետազոտության ղեկավարին, կազմել հետազոտության իրականացման ծրագիր, ծանոթացել համալսարանի ուսումնական գործընթացներին, այցելել դպրոցներ:
Ի դեպ, ուսանողներն ընտրվել են մրցութային կարգով՝ Օուլուի համալսարանի պատվիրակի մասնակցությամբ. նրանց նաև հատկացվում է կրթաթոշակ:
Նշենք, որ նմանատիպ փոխանակման ծրագրերը Մանկավարժական համալսարանում կրելու են շարունակական բնույթ. բուհի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտահետազոտական, ուսումնական պրակտիկան անցկացնել ՀՊՄՀ-ի օտարերկրյա գործընկեր համալսարաններում: