«Մանկավարժական համալսարանում պրակտիկան այսուհետ կանցկացվի նոր մոդելով` փուլային հաջորդականությամբ` կրելով շարունակական մանկավարժական պրակտիկա

անվանումը»,-այսօր բուհի 10 ֆակուլտետների մեթոդիստների, մանկավարժ-հոգեբան խորհրդատուների և պրակտիկայի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշեց Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանը:
Վերջինս նկատեց` թեպետ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի փորձագիտական խմբի հետ համատեղ մշակած ծրագրով պրակտիկայի նոր ձևաչափն արդենիսկ փորձարկվել է Կենսաբանության, քիմիայի և աշխարագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնում, այնուամենայնիվ, դեռևս կան մի շարք խնդիրներ` կապված մասնագետների իրազեկման հետ:
Ուսումնաճանաչողական , կիրառական- վերլուծական և ամփոփիչ-գնահատող. Վահան Սարգսյանը մեկառմեկ ներկայացրեց շարունակական պրակտիկայի փուլերը ` նկատելով,որ պրակտիկայի ծանրաբեռնվածության քանակը ուսումնական պլաններում ավելացել է առնվազն 3 անգամ:
«Պրակտիկայի արդյուանվետության լավագույն գրավականը մասնագետի պատրաստվածությունն ու պատրաստակամությունն է.հակառակ պարագայում այն դատապարտված է ձախողման»,- հավելեց նա:

Հանդիպման ընթացքում Պրակտիկայի վարչության պետը ներկայացրեց շարունակական պրակտիկայի կազմակերպչական և մեթոդական հիմնախնդիրները, գործառույթները, թղթապանակի կառուցվածքն ու բովանդակությունը, առարկայական նկարագրերը, թեմատիկ պլանավորումը, կատարեց մանկավարժական պրակտիկայի կազմակերպման արդի մարտահրավերների վերլուծություն, անդրադարձավ ռազմավարության մշակման մեթոդաբանությանն ու գործիքակազմին` նշելով, որ առաջարկների դեպքում դրանք կենթարկվեն համապատասխան փոփոխությունների և կբարելավվեն:
Պրակտիկայի ողջ գործընթացում ներգրավված կլինեն մանկավարժներ, մեթոդիստներ ու հոգեբաններ. ի դեպ, վերջիններիս համար արդենիսկ մշակվել են միջմշակութային հաղորդակցման 4 բաղադրիչների`ռեֆլեքսիվությանը, հանդուրժողականությանը, էմպաթիայի /ապրումակցման/ և ազդեցիկության գնահատմանն ու զարգացմանը միտված ուղեցույցեր:
Ուսանող-պրակտիկանտներին տրամադրվող նորմատիվ իրավական ակտերի և ուսումնամեթոդական նյութերի փաթեթի բովանդակությանն անդրադարձավ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Նաիրա Տողանյանը:
Վերջինս ապագա մանկավարժի համար կարևոր նախապայման համարեց հանրակրթության բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերին ծանոթ լինելը. «Ապագա
մանկավարժի արդյունավետ աշխատանքի կազմակերպմանն է ուղղված նաև դասի պլանավորմանը վերաբերող և ուսումնամեթոդական այլ նյութերի տեղադրումը: Փաթեթում առկա նյութերը նպաստում են պրակտիկանտի աշխատանքի արդյունավետ պլանավորմանը, հանրակրթական դպրոցի փաստաթղթավարման և մատենավարության, ուսուցչի, դպրոցի տնօրենի, ուսումնական գծով տնօրենի տեղակալի և այլ պաշտոնյաների իրավասություններին հանգամանալից ծանոթացմանը»:
Շարունակակական պրակտիկայի կազմակերպման փորձը
ներկայացրեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դասախոս Անահիտ Մինասյանը, իսկ Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս Մարիա Թևոսյանն անդրադարձավ պրակտիկայի ընթացքում հոգեբանական դիտման և հարցազրույցի կազմակերպման խնդիրներին, ուսումնաճանաչողական պրակտիկայի նպատակին, դիտման մեթոդիկաներին, դիտման և հարցազրույցի պլանավորման պահանջներին, հարցազրույցի գործընթացի կառուցվածքին:
Ելույթներն ամփոփվեցին քննարկումններով. մասնակիցները ցանկություն հայտնեցին, նման հանդիպումները դարձնել շարունակական:
