Հայոց բանակի հիմնադրման 22-ամյակը նշանավորվեց նաև ՀՊՄՀ հիմնական դպրոցում. հանդիսավոր տողան, արիության դաս, մաղթանքներ, շնորհավորանքներ, որին հաջորդեց « Ես եմ
.jpg)
զինվորը մայր հողի» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին զոհված ազատամարտիկների և հունվարի 20-ին երկրի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
Միջոցառման ընթացքում գնդապետ Հայկ Նաջարյանը պատմական փաստերով անդրադարձավ Հայրենական պատերազմի մասնակից հայորդիների սխրանքներին և Հայաստանի Հանրապետության Բանակի կազմավորման գործընթացին:
Ելույթներով հանդես եկան բոլոր դասարանների աշակերտները, իսկ դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանն ամփոփեց լավագույն նամակ–մաղթանքները, որոնք հագեցած էին հայրենասիրության ոգով և հայ զինվորի կերպարը նկարագրող խոսքերով:
Հայաստանի Հանրապետության հիմնով մեկնարկած «Արիության դաս»-ն ավարտվեց դպրոցի հիմնով: