Օրերս Ծաղկաձորում անցկացվեց Ուրախների և հնարամիտների ակումբի Ուսանողական լիգայի «Ձմեռային գավաթ 2014» խաղը, որին մասնակցում էր նաև Մանկավարժական
.jpg)
համալսարանի նորաստեղծ «Ջենթլմեն» թիմը:
6 բուհական ուսանողական և մեկ մարզային թիմերի հետ «Ջենթլմեն» թիմը մրցեց երեք փուլերով:
Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ խաղում ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի և բարձր պատրաստվածության շնորհիվ նորեկ երկու` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ջենթլմեն» և Վանաձորի «Վանաձոր» թիմերը հաղթեցին՝ վաստակելով ՈւՀԱ Ուսանողական Լիգայի «Ձմեռային գավաթ 2014»-ի հաղթողի տիտղոսը:
.jpg)
.jpg)