ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացավ Կիմ Ղահրամանյանը
05.02.2014

Հունվարի 31-ին 72 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՊՄՀ Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Կիմ Հարությունի Ղահրամանյանը:

Նա ծնվել է Շահումյանի շրջանի Ներքին Շեն գյուղում, ավարտել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, ապա վերադարձել հայրենի եզերք և զբաղվել մանկավարժական գործունեությամբ:

Նա կյանքի մեծ մասը նվիրել է գիտամանկավարժական աշխատանքին:

Անվանի պրոֆեսորը հանրապետությունում ճանաչված պատմաբան-քաղա¬քագետ էր, բազմաթիվ մենագրությունների հեղինակ, որոնք հիմնականում նվիրված էին հայրենի` Հյուսիսային Արցախի պատմությանն ու ազգային-ազատագրական պայքարին:

Հայրենասեր մտավորականը փախստական դարձած շահումյանցիներին համախմբելու նպատակով շուրջ երկու տասնամյակ հրատարակեց և տարածեց ՙՄռավի ղողանջներ՚ թերթը:

Ազնիվ մտավորականի, բարեհամբույր դասախոսի և քաղաքացու հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների հիշողություններում:

ՀՊՄՀ ՌեկտորատՊատմության և իրավագիտության ֆակուլտետՔաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոն

Կիմ Ղահրամանյանի ընտանիքին ցավակցություն է հայտնել նաև Բանասիրական ֆակուլտետի աշխատակազմը. «Խորը վշտով տեղեկացանք տասնյակ տարիներ Բանասիրական ֆակուլտետում դասավանդող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի մահվան մասին:

Երջանկահիշատակ ակադեմիկոսը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կողմից ընդունվել է որպես բարեխիղճ մանկավարժ, գիտության մշակ, իր հայրենի եզերքին անմնացորդ նվիրված մտավորականե,-ասված է ցավկցական ուղերձում: