Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ. ցուցադրություն` նվիրված
Սոչիում փետրվարի 7-23-ը անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերին:
Համալսարանի պրոֆեսոր Աշոտ Բաբախանյանի հետ համագործակցության արդյունքում գրադարանի այցելուները կարող են ծանոթանալ ձմեռային օլիմպիական խաղերի առթիվ թողարկված և շրջանառության մեջ դրված ծրարներին, քարտմաքսիմումներին:
Ցուցադրությանը, բացի Խորհրդային տարիներին թողարկված ծրարներից, տեղ են գտել նաև Հայաստանի անկախությունից հետո թողարկված « Օլիմպիական» ծրարներ:
«Նախկինում շատերն այս կամ այն թեմայով ունեին հավաքածուներ.մեր բուհի դասախոս Աշոտ Բաբախանյանը նրանցից մեկն է: Վերջինս նամականիշերի իր հավաքածուի շնորհիվ արժանացել է տարբեր մրցանակների: Նախաձեռնության նպատակն է այօրվա սերնդի մեջ ձգտում սերմանել հավաքածուներ ունենալու հանդեպ և տեղեկացնել աշխարհում կատարվելիք իրադարձությունները»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց Հումանիտար ընթերցանության գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Ի դեպ, ցուցադրությունը կտևի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը:
.jpg)