ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ինչպե՞ս կուտակել կենսաթոշակը
07.02.2014

Եթե դու ծնվել ես 1974 թվականին կամ դրանից հետո և աշխատում ես, ապա արդեն 2014 թվականից դու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից ես:


Իսկ ինչ է պարտադիր կուտակային վճարը և ինչքան է այն կազմում:


Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը կենսաթոշակային ֆոնդում կուտակվող գումարն է, որը փայի տեսքով հաշվառվում է անհատական կենսաթոշակային հաշվում:


Կենսաթոշակային հաշիվը նման է քո բանկային հաշվին, սակայն այս դեպքում դու չես կարող ազատ տնօրինել քո հաշվում եղած միջոցները: Այն նույնպես քո անհատական հաշիվն է, որը տեղեկություններ է պարունակում քո օգտին կատարված կուտակային վճարների, քո փայերի քանակի և դրանց արժեքի մասին: Հաշվում եղած քո միջոցները դու կարող ես տնօրինել կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:


Կուտակային վճարը հաշվարկվում է քո` դեռևս չհարկված աշխատավարձից:



ԿՈՒՏԱԿՄԱՆ ՉԱՓԸ


Եթե դու աշխատում ես, և քո աշխատավարձը չի գերազանցում 500.000 դրամը, ապա յուրաքանչյուր ամիս`


դու կուտակում ես քո աշխատավարձի 5%-ի չափով,


պետությունը նույնպես քեզ համար քո աշխատավարձի 5%-ի չափով գումար է փոխանցում քո կենսաթոշակային հաշվին:



Եթե դու աշխատում ես, և քո աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը, ապա յուրաքանչյուր ամիս`


պետությունը քեզ համար 25.000 դրամ գումար է փոխանցում քո կենսաթոշային հաշվին,


դու կուտակում ես այնքան, մինչև քո և պետության կուտակումը կազմի քո աշխատավարձի 10%-ը:



Եթե դու անհատ ձեռնարկատեր կամ նոտար ես, և քո եկամուտը տարեկան չի գերազանցում 6.000.000 դրամը, ապա տարեկան`


դու կուտակում ես քո եկամտի 5%-ի չափով,


պետությունը նույնպես քեզ համար քո եկամտի 5%-ի չափով գումար է փոխանցում քո կենսաթոշակային հաշվին:



Եթե դու անհատ ձեռնարկատեր կամ նոտար ես, և քո տարեկան եկամուտը գերազանցում է 6.000.000 դրամը, ապա տարեկան`



պետությունը քեզ համար 300.000 դրամ գումար է փոխանցում քո կենսաթոշակային հաշվին,


դու կուտակում ես այնքան, մինչև քո և պետության կուտակումը կազմի քո տարեկան եկամտի 10%-ը:


Եթե դու կնքել ես քաղաքացիաիրավական պայմանագիր (օրինակ` գիտահետազոտական աշխատանք ես կատարում կամ որևէ կազմակերությանը մատուցում ես դիզայներական ծառայություններ) և ստանում ես պայմանագրային եկամուտ, ապա հաշվարկվող յուրաքանչյուր եկամտից`


դու կուտակում ես քո եկամտի 5%-ի չափով,


պետությունը կուտակային վճար չի փոխանցում քո կենսաթոշակային հաշվին:



Եթե դու չես աշխատում,


ապա այդ ժամանակահատվածում չես կատարում կուտակային վճարներ: Հետագայում, երբ դու նորից աշխատանքի անցնես և կրկին ստանաս աշխատավարձ, կվերսկսես կատարել պարտադիր կուտակային վճարներ:


Ով է հաշվարկելու և փոխանցելու քո կուտակային վճարները:


Եթե դու աշխատում ես կամ ստանում ես պայմանագրային եկամուտ,


ապա կուտակային վճարների հաշվարկման և փոխանցման պարտականությունը դրված է քո գործատուի վրա:



Եթե դու անհատ ձեռնարկատեր ես կամ նոտար,


ապա յուրաքանչյուր տարի դու ինքնուրույն ես իրականացնում կուտակային վճարների հաշվարկումը և փոխանցումը:


Եթե ունես բողոք կամ հարցում` կապված կենսաթոշակային հաշվի կամ պարտադիր կուտակային վճարի հետ, ապա կարող ես դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե(հարկային մարմին):


Եթե ունես գույքային պահանջ ֆոնդի կառավարչի, բանկի կամ ապահովագրական կազմակերպության նկատմամբ, ապա անկախ հարկային մարմնին դիմելու հանգամանքից, դու կարող ես դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:


Եթե դու միացել ես կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, ապա`


քո կուտակումների չափը և վճարման ձևերը սահմանվում են պայմանագրային հիմունքներով,


պետությունը կուտակային վճար չի կատարում քո հաշվին:



Կուտակային վճարները փոխանցվում են բանկերի, կամ ապահովագրական ընկերությունների, կամ ներդրումային ֆոնդի կառավարիչների մոտ բացված անհատական հաշվին:


ԻՄ ՔԱՅԼԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ


ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ



Ինչպես միանալ նոր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և ընտրել ֆոնդ, ֆոնդի կառավարիչ:


Կենսաթոշակային ֆոնդը ձևավորվում է կուտակային վճարների հաշվին և կենսաթոշակային տարիքում իր մասնակիցներին ապահովում կենսաթոշակով: Ֆոնդի կառավարումն իրականացնում է ֆոնդի կառավարիչը, որը հատուկ մասնագիտացված ֆինանսական կազմակերպություն է:


Քայլ 1. Ուսումնասիրել շուկան


Տեղեկացիր շուկայում գործող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և նրանց կողմից առաջարկվող կենսաթոշակային ֆոնդերի մասին և համեմատիր դրանք: Կեսաթոշակային ֆոնդի կառավարիչների և նրանց կողմից առաջարկվող կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ տեղեկատվությունը և նրանց ցանկը կարելի է ստանալ`


կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կայքերից,


սպառողների համար ստեղծված կայքից` www.abcfinance.am,


կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կայքից` www.epension.am,


ՀՀ կենտրոնական բանկի կայքից` www.cba.am:



ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական բոլոր կազմակերպությունների, այդ թվում` կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների լիցենզավորող, կարգավորող և վերահսկող մարմինն է:


Քայլ 2. Ընտրել ֆոնդ, ֆոնդի կառավարիչ


Կենսաթոշակային ֆոնդ, ֆոնդի կառավարիչ կարող ես ընտրել«Իմ հաշիվը»էջի և հաշվի օպերատորի միջոցով:


2.1. www. epension.am կայքի«Իմ հաշիվը»էջի միջոցով


«Իմ հաշիվը»թույլ է տալիս ինտերնետի միջոցով ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ օգտվել համակարգի ծառայություններից: Քո կենսաթոշակային հաշվի վերաբերյալ բոլոր տվյալների գաղտնիության համար ընտրված են ծրագրային և տեխնիկական այնպիսի միջոցներ, որոնք ապահովում են լիակատար անվտանգություն:



«Իմ հաշիվը»հնարավորություն է տալիս`


ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ,


հետագայում փոխել այն,


քաղվածք ստանալ և այլն:



ՙԻմ հաշիվը՚ մուտք գործելու համար`



քեզ անհրաժեշտ է նույնականացման քարտ (ID քարտ), նույնականացման քարտը կարդացող սարք և էլեկտրոնային ստորագրություն: Ընդ որում, նույնականացման քարտը կարդացող սարքը անհատական չէ. դրանից կարող են օգտվել մի քանի անձինք,


այցելիր www.epension.am կայք և մուտք գործիր«Իմ հաշիվ»էջը,


նույնականացման քարտը կարդացող սարքը միացրու համակարգչին և սարքի մեջ տեղադրիր նույնականացման քարտը,


մուտքագրիր PIN ծածկագիրը, որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ,


«Իմ դիմումները»բաժնից ընտրիր«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության» դիմո&ot